Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին          Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում       Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի 1-3, այնուհետև կբարձրանա 5-8 աստիճանով    

06 հուն 2019 13:52

Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպության նախնական եզրակացությունը բացասական չէ

Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպության նախնական եզրակացությունը բացասական չէԵրեկ ասուլիսի ժամանակ, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն,  անդրադառնալով «Լիդիան Արմենիայի»՝ Ամուլսարի ոսկու հանքի ռիսկերը գնահատելու վերաբերյալ որոշմանը նշել է, որ շուտով կներկայացվի վերջնական եզրակացությունը և մեկնաբանել, որ որոշումը գուցե որոշ մարդկանց համար անսպասելի կլինի, որոշների համար սպասելի:
 
Hayacq.com-ի տեղեկություններով Ամուլսարի ոսկու հանքավայրի վերաբերյալ ELARD միջազգային կազմակերպության նախնական եզրակացությունը բացասական չէ: 
 
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբերի 8-ին Քննչական կոմիտեն հայտնել էր փորձագիտության նախաորակավորման ընթացակարգի մասին: Իսկ 2019թ. փետրվարի 21-ի ՀՀ կառավարության նիստում որոշվեց ՀՀ քննչական կոմիտեին հատկացված $ 396 900-ը փոխանցել Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությանը՝ կոմիտեում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննությունները կատարելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր