ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

06 հուն 2019 18:00

Տեսանյութ. Ապօրինություններ են բացահայտել Սյունիքի Խնձորեսկ գյուղում

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու դեպք բացահայտվեց։
Ինչպես  հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, Սյունիքի մարզի Խնձորեսկ բնակավայի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին և 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող խանութի և բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները իբր վերականգնելու խնդրանքով։ Հայտնել էր, թե իբր շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել։ Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները։
Պարզվել է, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ շինությունների պատկանելությունը ստուգելու փոխարեն բավարարել են դիմումը բացառապես քաղաքացու ներկայացրած տվյալներով, կազմել և համայնքի ղեկավարի հաստատմանն են ներկայացրել գույքային իրավունքները վերականգնելու և անձի սեփականությունը համարելու մասին համապատասխան որոշումներ։
Քաղաքացին նշված որոշումները ներկայացրել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանում, իր անվամբ ստացել է սեփականության իրավունքի վկայականներ ու խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 4,250,000 դրամի խանութի և բաղնիքի շենքերը։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։
Կատարվում է նախաքննություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր