Տեսանյութ. Քաղաքում ծփում են ոստիկանները, ու անհասկանալի տրամադրություն է
Երեկ գիշեր ոստիկանների և «Էպիկուր» սրճարանի աշխատակիցների ու հաճախորդների միջև քաշքշոց է սկսել: Սրճարանի 2 աշխատակցի ոստիկանները բերման են ենթարկել:
Միջադեպի մասնակից Դավիթ Սուքիասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Epicure-ում ոստիկանությունը երկու անգամ միջամտել է աշխատանքային պրոցեսին։ «Սկզբում պարտադրել են ձայնը ցածրացնել, հնարավորինս նվազագույնի հասցնել: Հետո նորից են եկել քաղաքացիական մեքենայով, շատ կոպիտ տոնով խոսել, որից հետո սկսվել է վիճաբանություն»,-գրել է նա և նշեց, որ քաղաքացիական մեքենայով երկու հոգու տարել են բաժին:
Դավիթ Սուքիասյանը վերջում գրել է, որ «քաղաքում ծփում են ոստիկանները, ու անհասկանալի տրամադրություն է»:
Նա միջադեպի մասին նաև տեսանյութ է հրապարակվել:
ՀՀ ոստիկանությունից էլ հայտնեցին, որ առաջիկայում ոստիկանության ծառայության վերաբերյալ պաշտոնական տեղեկություն կտրամադրվի:
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ քաղաքում ոստիկանների ակտիվությանն ու որոշ գործողություններին՝ նշեցին. «Երեկ մենք մեր ուժեղացված ծառայության վերաբերյալ տեղեկատվություն ենք տարածել, այսօր ևս կունենանք նմանատիպ տեղեկատվություն՝ իրականցվող ծառայության մասին»: