Տեսանյութ.Թուրքիայում երկրպագուները ներխուժել են մարզադաշտ և հարձակվել ֆուտբոլիստների վրա          Այս հայտարարությունը ոչ մի կերպ կապ չունի ՌԴ- հետ.Ահա թե ինչի են հանգեցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից նոր համակարգողները       Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը    

11 հուն 2019 10:44

Տեսակետ կա, որ չի բացառվում՝ Քոչարյանին կրկին կալանավորեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 12-ին վերաքննիչ դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ բողոքն առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Տեսակետ կա, որ չի բացառվում՝ Քոչարյանին կրկին կալանավորեն:

Ի՞նչ սպասում ունեք վերաքննիչից` հարցրինք Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին։ «Չեմ կարող ասել, որովհետև օրենքով կալանքն ուղղակի անհնար է, իսկ թե օրենքից դուրս ինչ կարող է անել դատարանը, կդժվարանամ ասել»:

Եթե կալանքի որոշում լինի, որո՞նք են ձեր քայլերը։ «Պարզ է` կբողոքարկենք վճռաբեկ, ՄԻԵԴ, կարվեն քայլեր, որոնց մասին չեմ ցանկանա հիմա խոսել»: Իսկ ՍԴ-ից սպասելիքներ ունե՞ք։ «Այդ հարցին ևս դժվար է պատասխան տալը, որովհետև բացի օրենքից ու սահմանադրությունից, այնքան տարբեր գործոններ են ի հայտ եկել. այնպիսի ճնշումներ են կիրառվում»: Կոնկրետ ի՞նչ նկատի ունեք՝ ցույցե՞րը ՍԴ-ի դիմաց: «Ոչ միայն. կին դատավորին միտինգավորները քաշքշում են, իսկ ոստիկանությունը մինիմալ միջամտություն է հանդես բերում, նկատի ունեմ ճնշումները բոլոր դատարանների, դատավորների վրա։ Ի դեպ, վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը տարիներ շարունակ փաստաբանների կողմից գնահատվել է որպես ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր։ Ժամանակ կար, երբ վերաքննիչ բողոք գրելիս առանձին միջնորդում էինք, որ, Աստված մի արասցե, հանկարծ Դանիելյանը չքննի գործը։ Ինքը ձգտել է երբեք դատախազության որոշմանը հակասող որոշում չկայացնել»»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր