Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

12 հուն 2019 10:00

Արցախում երկփեղկվածություն կա. Արցախին հանգի′ստ թողեք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ հետհեղափոխական Հայաստանում առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արցախ, օրվա տպավորություններով Արցախի իշխանությունները միմյանց հետ զրուցելիս ասել էին, թե առաջին անգամ իրենց զգացին իբրեւ երկրի ղեկավարներ: Սա, բնականաբար, չէր կարող դուր գալ նախկին իշխանություններին, դրա համար էլ արվեց հնարավորը Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների ղեկավարներին միմյանց դեմ լարելու համար: Լարվածությունն, իհարկե, ժամանակի ընթացքում տարբեր դրսեւորումներ ունեցավ, եւ բանն այնտեղ հասավ, որ երկու հանրապետությունների առաջնորդները սկսեցին միմյանց հետ խոսել հրապարակավ՝ հայտարարություններով: Այս երեւույթը մտահոգել է նաեւ արցախցիներին, որտեղ եւս երկփեղկվածություն է. մի մասը խմբվել է նախկին իշխանությունների շուրջ, մի մասն էլ՝ նոր: Եւ որպեսզի բալանս պահվի, Բակո Սահակյանը երեկ մի շարք պաշտոնանկություններ ու փոխատեղումներ է արել: Վիտալի Բալասանյանը, որը համարվում է նախկին իշխանությունների կողմնակիցը, ազատվել է Արցախի ԱԽՔ-ի պաշտոնից, իսկ Արթուր Աղաբեկյանը, որը Արցախի նախկին վարչապետ Արա Հարությունյանի (Նիկոլ Փաշինյանի` Արցախի նախագահի նախընտրելի թեկնածու) կողմնակիցն է, եւս ազատվել է Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնից: Այսպիսով, Արցախի նախագահ Բակո Սահակյանը փորձել է բոլոր կողմերին ցույց տալ, որ անկաշկանդ է գործում, եւ հին ու նոր իշխանությունները չեն կարող ազդել իր որոշումների վրա: Մնում է՝ իրապես բոլոր կողմերը գիտակցեն իրավիճակի լրջությունը եւ մի կողմ դնելով իրենց զգացմունքներն ու վերլուծությունները` հանդես գան միասնականության դիրքերից: Արցախն ու Հայաստանը անբաժանելի են:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր