Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

12 հուն 2019 10:22

Ո՞վ կլինի տարածաշրջանի կամուրջը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա՞, թե Իրան-Հայաստան-Վրաստան նոր ձևավորման պատրաստ եռյակը

«Մտքերի գագաթնաժողովում» և´ երկրի նախագահը, և´ երկրի վարչապետը կարևորեցին Հայաստանի դերը: Երկուսն էլ վստահ են, որ 21-րդ դարը մերն է լինելու, քանզի մտքի դարի ժամանակն է:
Բայց առաջին քայլը, որ մենք պետք է անենք, այդ միտքը, այսպես ասենք, քաղաքականապես մե՛զ համար ամրագրելն է: Այլապես մեր հայ միտքը միշտ էլ բեղուն է եղել, բայց առավելապես ծառայել է այլ երկրների, հզորացրել է այլ երկրների: Հիմա ժամանակն է մեր իսկ միտքը մե՛զ ծառայեցնելու: Ու թեկուզ իբրև առաջին քայլ մասնագետները, փորձագետները պետք է ի մի բերեն՝ ինչպես անել, որ Հայաստանը ճիշտ ընդունի տարածաշրջանի տարանցիկության մարտահրավերը, հաղթահարի այն ու ստանձնի կամուրջի դերը: Աշխարհն այսօր շատ արագ է փոխվում, հաճախ ոչ թե օրեցօր, այլ՝ ժամ առ ժամ: Հայաստանը պետք է կարողանա մշտապես ապահովել իր տեղն արևի տակ: Եվ դա պետք է անի շատ արագ և տնտեսական ու քաղաքական հաջողությունները զուգակցած: Հիմա տարածաշրջանում հարց է դրված, թե ով կլինի տարածաշրջանի կամուրջը՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյա՞կը, թե Իրան-Հայաստան-Վրաստան նոր ձևավորման պատրաստ եռյակը:

Սա այսօր մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկն է, ինչը կարող է կյանքի կոչվել, քանի որ առավելություն ունի գործող եռյակի նկատմամբ այն առումով, որ Իրան-Հայաստան-Վրաստան կամուրջը կարողանում է սպասարկել ոչ միայն Ասիայից Եվրոպա գնացող բազմաբնույթ հորիզոնական ուղղությունը, այլև փոխարինում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղահայաց կապին, ինչը ռազմա-քաղաքական տեսանկյունից շահավետ է նաև մեր հարևան Իրանի համար»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն»թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր