Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

13 հուն 2019 15:50

Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, ԱՄՆ-ում առեղծվածային մահով մահացած Տիգրան Նազարյանը մահից առաջ արված սենսացիոն ուղերձը

Հոկտեմբերի 27-ի գործով առանցքային վկա, Հ1-ի նախկին թղթակից, ԱՄՆ-ում առեղծվածային մահով մահացած Տիգրան Նազարյանը մահից առաջ արված ուղերձը։

Հրապարակման համաձայն՝ Տիգրան Նազարյանը Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ սենսացիոն հայտարարություն է արել, տեսաձայնագրել իր խոսքը և այն ապահով եղանակով ուղարկել Հայաստան:
Տիգրան Նազարյանի խոսքը, թերթի հրապարակման համաձայն, պարունակում է ուղղակի մեղադրանք Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, ինչպես նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսան Հարությունյանի հասցեին:
«Առաջին լրատվական»-ը այս տեղեկության հետ կապված զրուցեց Հոկտեմբերի 27-ի գործը հետաքննած լրագրող, իր այդ հրապարակումների համար Հայաստանում հետապնդված, այժմ Ֆրանսիայում բնակվող Վահագն Ղուկասյանի հետ:

Նա ընդգծեց, որ Տիգրան Նազարյանի տեսաձայնագրության մասին տեղյակ չէ, սակայն ինքն առաջիններից մեկն է, որ Տ․ Նազարյանի վերաբերյալ 2011 թվականի հոկտեմբերի 16-ին ուշագրավ հրապարակում է արել «Հայկական ժամանակ» թերթում՝ «Ո՞վ է այս մութ անձը, ԱԱ գեներա՞լ, գնդապե՞տ, թե՞…» նյութում:
«Ես այնտեղ նշել եմ, որ Տիգրան Նազարյանը շատ կարևոր դերակատարում է ունեցել Հոկտեմբերի 27-ի գործում և եղել է Նաիրի Հունանյանին ուղղորդողը՝ դեռևս 99 թվականի մարտ ամսին»:
Նա հավալեց, որ իր ցուցմունքներում Տիգրան Նազարյանը նշել է, թե դեպքի օրը ժամը 15:40-ից քնած է եղել, բայց դրանից հետո 5 անգամ հեռախոսին զանգեր է ունեցել, և այդ զանգերը ընթացք են ունեցել: Զանգեր եղել են նաև Նաիրի Հունանյանի հետ:


Վահագն Ղուկասյանի խոսքերով՝ չի բացառվում, որ Տիգրան Նազարյանի այդ ձայնագրությունը հայտարարություն լինի Ռ․ Քոչարյանի, Ս․ Սարգսյանի, Ա․ Հարությունյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործում դերակատարություն ունենալու վերաբերյալ․
«Տիգրան Նազարյանը կազմակերպչական գործողությունների մասնագետ է: Բոլորը խոսում են այն մասին, որ Տիգրանը պետք է լսած լինի Քոչարյանի և Նաիրի խոսակցությունը, քանի որ դռան պահակներից մեկն էլ ինքն է եղել, բացի ԱԱ փոխնախարարից և Քոչարյանի թիկնազորի պետից, բայց նա ուղղակի ուղղորդող դերակատարում է ունեցել»:
Վահագն Ղուկասյանը խորհուրդ տվեց չմոռանալ նաև այն կարևոր հանգամանքը, որ Նաիրի Հունանյանը խորհրդարան է մտել բազմաթիվ անգամ և անմիջապես Տիգրան Նազարյանի միջնորդությամբ է Նաիրի Հունանյանի համար անցագիր իջեցվել:

«Բազմաթիվ պատգամավորների ցուցմունքներում, ինչպես նաև դահլիճում տեղի ունեցած ձայնագրառումների արձանագրությունից հասկացվում է, որ Ն.Հունանյանը, դահլիճից զանգահարելով ինչ-որ Տիգրանի, ասել է. «…Հա, Տի´կ, դո՞ւ ես… Ինքը դուրս է եկել… Վերցրու արի… Բա իմ ասածն ի՞նչ է… Տիգրան, հիմա դուրս արի…», «…Տի´կ, շուտ արեք, զենքը բերեք, ժողովրդին էլ բերեք», «սատկացրել եմ… ասեք՝ թող գան…», «…Տիկոյի հետ էի խոսում», «…Հովսեփ, համարը ո՞նց է… Արտաշես, հլա մի հատ ասա, թող զանգի… (այս առումով, տեղեկացնեմ, որ Ն. Հունանյանին ճանանչողները լավ գիտեն, որ վերջինս Տ. Նաղդալյանին մշտապես «Տիկո» է ասել, իսկ Տ. Նազարյանին՝ «Տիկ»)»,- իր հրապարակման մեջ նշում է Վահագն Ղուկասյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր