Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

14 հուն 2019 16:42

Ֆաստ ֆուդի վնասակար հատկությունները.մեծացնում է քաղցկեղի վտանգը,կարող է հանգեցնել անպտղության

Ֆաստ ֆուդի, այդ թվում, աշխարհի շատ երկրներում այդքան տարածված համբուրգերների օգտագործումը  նպաստում է ուղեղի վաղաժամ ծերացմանը եւ նեյրոդեգեներատիվ գործընթացների վաղ առաջացմանը: Նման բացահայտում են արել Ավստրալիայի ազգային համալսարանի գիտնականներիը:
MedicalXpress-ը հաղորդում է, որ փորձագետները վերլուծել են 200 հետազոտությունների արդյունքները, որոնք ստուգել են ուղեղի առողջության, ծերացման եւ մի շարք գործոնների միջեւ կապը, որոնք կարող են ազդել այդ գործընթացների վրա:
Գիտնականները կարողացել են համոզիչ ապացույցներ գտնել, որ անառողջ դիետան (ֆաստ ֆուդ, շատ յուղոտ եւ տապակած սնունդ) եւ երկար ժամանակ ֆիզիկական ակտիվության բացակայությունը ոչ միայն մեծացնում են 2-րդ տիպի դիաբետի զարգացումը (առանց ինսուլինային կախվածության), այլեւ վատթարացնում կոգնիտիվ գործառույթները` դեմենցիա, ուղեղի ատրոֆիա առաջացնելով:

Հետաքրքիր է, որ ֆաստ ֆուդի օգտագործման արդյունքում ուղեղում նեյրոդեգեներատիվ գործընթացները կարող են շատ ավելի վաղ սկսվել, քան սովորաբար եւ անդառնալի բնույթ ունենալ, եթե մարդն արդեն հասել է  միջին տարիքի:
Դրա համար 60 տարեկան մարդկանց մոտ դեմենցիայի ռիսկի նվազմանն ուղղված խորհուրդները, իրականում անօգուտ են. այդ խնդիրների զարգացման վտանգը նվազեցնելու համար հարկավոր է հնարավորինս շուտ սկսել ճիշտ սնվել:
ֆաստ ֆուդը, ինչպես վերջերս է պարզվել, նույնպես մեծացնում է քաղցկեղի եւ սննդային ալերգիայի զարգացման վտանգը:
Գիտնականները նշում են՝  այն կանայք, ովքեր ցանկանում են հղինանալ,  պետք է  ավելի ուշադիր լինեն իրենց սննդակարգի նկատմամբ․ այս խորհուրդը վերաբերում է նաև նրանց,  ովքեր անպտղությունից չեն բուժվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր