Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

17 հուն 2019 10:44

Մարդ ավելի լավ է առանց ամուսին մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել

Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը ընտանիք կազմելն է, երբ գիտակցում ես, որ պատրաստ ես պատասխանատվություն կրել ինքդ քո և նրա հանդեպ, ում սիրում ես: Բայց երբեմն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ ստիպում են զույգին ամուսնալուծվել.

«Քրիստոնեական դատաստանագրքերում, կանոնագրքերում, իրավական կոդեքսներում կան հանգամանքներ, որոնց դեպքում թույլատրվում են ամուսնալուծություններ: Օրինակ` դավաճանությունը, կողակցի անհետ կորելը, մահը»,- մեզ հետ զրույցում նշեց Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տեր Շահե քահանա Հայրապետյանը:
Այն, ինչ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի (Մատ. ԺԹ.6): Խոսելով այն մասին, որ մարդը չպիտի բաժանի այն, ինչն Աստված միավորել է, Հիսուսն ինքը միաժամանակ մի բացառություն է անում՝ նշելով. եթե դա ամուսնական անհավատարմության, պոռնկության պատճառով չէ.
«Աստծուց դրված չի, որ որևէ մեկը թողնի իր կնոջը և գնա այլ կնոջ հետևից կամ հակառակը. ամուսնալուծությունը մարդահորինված կարգ է: Երկրորդ պսակ կատարում ենք միայն երկու դեպքում՝ մահվան և անհավատարմության: Հոգևոր տեսանկյունից կտրականապես մերժվում է երրորդ պսակի արարողությունը: Մարդ ավելի լավ է առանց ամուսին մնա, քան նախընտրի երրորդ անգամ պսակադրվել»:


Չնայած Հայ Առաքելական եկեղեցին ամուսնալուծություն թույլատրելու հարցում խստապահանջ է և ունի իր դիրքորոշումը, այնուամենայնիվ, այն շատ ընթացիկ իրողություն է դարձել մեր օրերում:
Լիլիանա Օսիպյան
qahana.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր