Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

17 հուն 2019 12:12

Դիվերսիոն գործողություններն անհաջող են ստացվում.որոշել են անցնել դիպուկահարների կրակով իրավիճակը լարելու գործընթացին

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական կողմը փորձում է դիպուկահարների պատերազմի մեջ մտնել: Թշնամու սադրանքները կանխած մեր դիպուկահարների գործողություններից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցության էր հրավիրել բարձրաստիճան զինվորականների ու քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց դիպուկահարների գործողությունն էր: Փաստացի, Հասանովը փորձելու է դիվերսիոն գործողություններից, սահմանը ճեղքելու փորձերից անցում կատարել դիպուկահարների կրակով իրավիճակը լարելու գործընթացին, քանի որ մյուս դեպքերը, վերջին շրջանում, բավականին անհաջող են ստացվում, նույնիսկ այդքան զորավարժություններից հետո: Ոչինչ, հեսա մի քանի ահաբեկիչ դիպուկահար շարքից կհանենք, որ նոր խորհրդակցություն հրավիրեն, տեսնենք` այդ ժամանակ ում վրա կհենվեն»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր