Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

17 հուն 2019 13:48

Կկատարի՞ արդյոք հայկական կողմը իր խոստումը.Անսպասելի Հայաստանը և Թուրքիան միմյանց ընդառաջ են գնացել

Բավականին անսպասելի կերպով Թուրքիան և Հայաստանը սկսել են ինչ-որ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ: Նախ թուրքական իշխանությունները թույլատրեցինհայկական Luys TV-ին հեռարկձակվել այդ երկրում, այնուհետև Թուրքիա է այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, գրում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Պարբերականը նկատում է, որ, չնայած «մերձեցնող պահերին», օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է հայերին` ցեղասպանության թեմայով և ասել է, որ եթե իրենք վստահ են իրենց ճշմարիտ լինելու մեջ, թող ընդունեն համատեղ աշխատանքային խոմբ ստեղծելու առաջարկը:
 Սակայն, չնայած դրան, ըստ կայքի, որոշակի շարժ հայ-թուրքական հարաբերություններում նկատելի  է և այդ թեմայով կայքը զրույցել է թուրք քաղաքագետ Քըսըմ Սոիլուի հետ:
«Թուրքիան երբեք չի գնա Երևանի հետ հարաբերությունների միակողմանի վերականգնմանը, քանի դեռ չի կարգավորվել ԼՂ  հակամարտությունը»,-ասել է նա` միևնույն ժամանակ նշել, որ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ` որպես հարևան երկրի:
«Սակայն Հայաստանը Թուրքիային աներևակայելի պահանջներ է ներկայացնում, ինչը համաձայնության համար տեղ չի թողնում»,-հավելել է Սոիլուն:
Պարբերականը նշում է, որ Անկարան  իր քայլերով ուղերձ է հղել, թե պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը և նաև հիշեցնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո հայտարարել է, որ պատրատ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների:
«Սակայն կկատարի՞ արդյոք հայկական կողմը իր խոստումը»,-եզրափակում է պարբերականը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր