Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

18 հուն 2019 11:28

Ծանուցագիրը դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու կողքը՞.իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն, պատգամավորն իր կարծիքն ասելու համար ոչ հետապնդման, ոչ էլ պատասխանատվության կարող է ենթարկվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իրեն հարցաքննության կանչելուն:
Հարցին, թե ինքը կարծում է, որ իրեն հետապնդո՞ւմ են, Ծառուկյանը պատասխանեց. «Ես ձեզ ասում եմ Սահմանադրության հոդվածը, իսկ ինձ որպես պատգամավոր ծանուցագիրը ներկայացրել են, եւ ես հարգելով օրենքը, եթե քննչականին զանգեք, համապատասխան իմ փաստաբանը, ինչ ես եմ հարցազրույցում ասել, որ դա իմ կարծիքն է: Կարծիքի համար թուղթն ուղարկված է այնտեղ»:


Նա հավելեց, որ Քննչական կոմիտե գնալու կարիքը չկա. «Ինչ որ պետք էր, ես իմ փաստաբանի միջոցով թուղթը ստորագրած, ուղարկած է: Գրած է այն, ինչը ես ասել եմ իմ հարցազրույցում, որ դա իմ կարծիքն է»:
Ինչ վերաբերում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհ է կազմակերպվել, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Դուք էլ ինձնից լավ կիմանաք: Ես չգիտեմ, որ իմանամ կասեմ: Ով ասել է, իրեն հարցրեք, ինչ ինչի՞ եք հարցնում»:
Հարցին, թե առանց իր հետ խորհրդակցելո՞ւ է նման բան ասել, Ծառուկյանն արձագանքեց. «Բոլոր պատգամավորներն ազատ են իրենց կարծիքն ասելու: Եթե հարցը լինում է, որ մենք խմբակցությունում քննարկում ենք, ուրեմն ինչ որոշել է խմբակցությունը, դրա կողմնակիցն ենք: Իսկ պատգամավորները կարող են իրենց տեսակետը հայտնել»:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե արդյոք ճի՞շտ է, որ պատգամավորը պատռում է ծանուցագիրը ու չի ներկայանում քննչական մարմին, դա պատգամավորին վայե՞լ պահվածք է: Ի պատասխան ԲՀԿ խմբակցության ղեկավարը նշեց. «Ծանուցագիրը ոչ թե պետք է դնեի ռամկայի մեջ, կախեի Այվազովսկու նկարի կողքին...: Նախ դա անհարգալից վերաբերմունք էր Ծառուկյանի հանդեպ: Նրանք Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն իրավունք չունեին ինձ ծանուցագիր ուղարկելու: Ես հարգել եմ, փաստաբանի միջոցով իմ պատասխանն ուղարկել եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր