Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

18 հուն 2019 12:32

Տղամարդը սուպերմարկետից գողացել է մոտ 2.800.000 դրամ և տանիքից ընկել Աղստև գետը

Հունիսի 16-ին, ժամը 10.30-ին, մի սուպերմակետի աշխատակցուհուց ոստիկանության Իջևանի բաժին հաղորդում է ստացվել, որ հունիսի 15-ի ժամը 23.59-ից մինչև հունիսի 16-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, բաց պատուհանից մուտք են գործել Երևանյան փողոցում գործող սուպերմարկետ և գողացել մոտ 2.800.000 դրամ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, կատարել է Իջևան քաղաքի 34-ամյա մի բնակիչ, որը գողություն կատարելիս սուպերմարկետի տանիքից ընկել է Աղստև գետը: Ժամը 05.30-ի սահմաններում «Իջևան» ՀՓՋ ծառայողները նրան հանել են գետից և տեղափոխել «Իջևան» Բ/Կ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր