Չեմ հիշում մի դեպք, որ նախկինում քաղաքապետը իրեն թույլ տա անջատել ավագանու անդամի խոսափողը

Վերը նշվածը բառացի մեջբերում է Հայկ Մարությանի խոսքերից՝ ուղղված ինձ»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն` ավելացնելով, որ քաղաքապետը անցել է բոլոր թույլատրելի սահմանները` փորձելով հերթական մանիպուլացիան անել և հերթական դիվիդիենտները հավաքել:
«Հայտնի է, որ քաղաքապետը վերջին շրջանում իրեն փոքր-ինչ ջղաձիգ վիճակում է պահում և մասնավորապես ավագու նիստերի դահլիճում լարվածության մթնոլորտը ավելի է թեժանում: Երեկ քաղաքապետը իրեն ոչ կոռեկտ դրսևորեց: Եթե նա քաղաքապետ է, խոսելու իրավունք ունի, դա ամենևին չի նշանակում, որ ինքն իր ասելիքը պետք է ասի, դիմացինին սադրի, ամեն բան փորձի մկնաբանել իր տեսակետից, անջատի դեմացինի խոսափողը` այդ կերպ իրավիճակն ավելի բորբոքելով»,- Politik.am-ի հետ զրւյցում ասաց ավագանու անդամը:
Վարդանյանը նշում է` ներկայիս քաղաքապետը միշտ համեմատականներ է տանում նախկին քաղաքային իշխանությունների հետ, մինչդեռ ինքը չի հիշում մի դեպք, որ անգամ ավագանու ամնենաթեժ նիստերին նախկին քաղաքապետը իրեն թույլ տա անջատել ավագանու անդամի խոսափողը:
«Սա լավ բանի չի հանգեցնելու: Այս մթնոլորտը, որը ձևավորվել է քաղաքային իշխանության անդամների շրջանակներում` քաղաքապետի գլխավորությամբ, անթույլատրելի է: Երկար ժամանակ լինելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ պայքարի նույն դաշտում` նրան խնդրում եմ ճիշտ ուղի ցույց տալ իր թիմի անդամներին»,- անփոփեց ավագանու անդամը: