Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

19 հուն 2019 11:47

Հանգուցյալի վերջին երազանքը.հարսանիքից մի քանի ժամ անց քաղցկեղով հիվանդ տղամարդը մահացավ

51-ամյա Նիկ Գլովերը, որի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վերջին փուլն էր, մահվանից մի քանի ժամ առաջ հասցրել է ամուսնանալ իր սիրեցյալի հետ: Հուզիչ հարսանեկան արարողությունը կազմակերպվել է Մեծ Մանչեսթեր կոմսության Ուիգան քաղաքի հիվանդանոցին կից մատուռում:
Նիկի մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հայտնաբերել էին դեռ անցյալ տարի: Քանի որ քաղկեղի այս տեսակը դվարությամբ է բուժվում, Նիկի վիճակն օր օրի վատթարանում էր: Հարսնացուի հետ նրանք մտադիր էին ամուսնանալ հունիսին, սակայն երբ նա պառկել էր հիվանդանոց (ապրիլի 27) եւ բուժաշխատողները տեսել էին նրա անալիզները, նրանք խորհուրդ էին տվել որքան հնարավոր է շուտ անցկացնել հարսանիքը: Զույգը որոշել էր ամուսնանալ ապրիլի 28-ին:
Հիվանդանոցի աշխատակիցները մահացող պացիենտի համար արագ կազմակերպել էին հարսանիքը: Երջանիկ պատահականությամբ քաղաքում էր գտնվում քույր Գլովերը, որն ապրում է երկրի մյուս ծայրում, իսկ նրա ընկերը, որը պետք է փեսեղբայր լիներ, վերջին րոպեին հասցրել էր վերադառնալ Շոտլանդիա ուղեւորությունից:
Հարսանիքից մի քանի ժամ անց տղամարդը մահացել էր:  Նույն անձնակազմը օգնել էր կազմակերպել հոգեհանգիստը եւ հուղարկավորությունը:
Ջոն՝ Նիկի այրին, զգացված լինելով անձնակազմի բարիությունից, մատուռին բազմաթիվ դեկորացիաներ էր նվիրել. նա հույս ունի, որ եթե հանկարծ մեկ ուրիշ զույգ որոշի այստեղ ամուսնանալ, դեկորացիաները նրանց պետք կգան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր