Մեր շանսը Վաշինգթոնում. վաղվա հանդիպումը կարող է շրջադարձային դառնալ ԼՂ կարգավորման փաշինյանական փուլի համար
![](https://yerevan.today/media/k2/items/cache/31171_armen_ashotyan_09_02_M.jpg)
Նա, մասնավորապես, նշել է.
«Արդեն մեկ տարի է, ինչ Արցախյան կարգավորման գործընթացում գործող իշխանությունների կողմից որդեգրված բանակցային ռազմավարությունը միայն մսխել է նախկինում կուտակված Հայաստանի դիվանագիտական կապիտալը:
Երբ հանցավոր անզգուշությամբ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ- Ժնեւ բանակցային դիրքերը փոխարինվեցին Դուշանբեի վերելակով, ապա շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը երկրորդ շնչառություն է ստացել մեզ նեղը գցելու համար:
Մինսկի խմբի համանախագահների բառապաշարից դուրս մղվեցին ոչ միայն հիշատակված հանդիպումների պայամանավորվածությունների կատարաման պահանջները, այլեւ կարգավորման բազային սկզբունքների հիշատակումը, այդ թվում՝ ինքնորոշաման իրավունքի:
Վաշինգտոնյան հանդիպումը գուցե վերջին հնարավորությունն է շտկելու սեփական սխալները, վերադարձնելու բանակցային սեղանին անմտորեն դուրս թողնված մեր խաղաքարտերը:
Կրկին պահանջում եմ կոշտացնել Արցախի հարցով Հայաստանի խոսքն ու կեցվածքը երկրից դուրս»: