Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

19 հուն 2019 16:47

Տեսանյութ. Ոնց կարող է հարց չառաջանալ, թե ինչպես է Քոչարյանի 26-ամյա որդու հաշվին փոխանցվել 18 միլիոն ԱՄՆ դոլար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությանը դատարանում ելույթով հանդես եկավ։

Նա իր խոսքում նշեց, որ առաջին ատյանի դատարանը փորձ է արել արդարադատությունից խուսափել․ «Առաջին ատյանի դատարանին փաստարկված և մանրամասն ներկայացվել է Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը, հանցավոր սխեմա առաձին փուլերով և դրանք ապացուցող դրվագներով»։
Դավթյանը նշեց, որ դատարանը հաշվի չի առել, որ, օրինակ, մեղադրյալի որդու բանկային հաշվին մեծ թվով գումարներ է փոխանցվել առանց որևէ հիմնավորման․ «Ինչպես կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ հարց չառաջանալ, թե ինչպես կարող էր մեղադրյալը, որին արգելվում էր ձեռնարկատիրական գործունեություն կատարելը, 2007 թվականից սկսած երկու տարում նրա 26-ամյա որդու հաշվին փոխանցվել 18 միլիոն ԱՄՆ դոլար»։
Արթուր Դավթյանի խոսքով՝ փորձ է արվում բանակի ներգրավումը Մարտի մեկի դեպքերի ժամանակ ակտիվորեն քողարկել․ «Զինվորական ավտոմեքենաների համարանիշների, զինվորական համազգեստի տարբերանշանների փոխումը, քաղաքացիական անձանց հանդերձավորումը, դեպքից անմիջապես հետո ապացույցների փոփոխելու ուղղված բազում ապացույցներ կան»։
Մանրամասները՝ տեսանյութում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր