Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

19 հուն 2019 15:17

2008 -ի մարտի 1-ի կեսօրին զորքը զինված եղել է Երեւանի տարբեր փողոցներում.փաստաբանը ևս համակարծիք է Քոչարյանի կալանավորման հետ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող կողմի ներկայացրած բողոքների քննությանն այսօր ելույթով հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանը։ 

Նա իր ելույթում նշեց․ «2008 թվականի մարտի 1-ին «Տեղանքի զննություն» օպերացիային մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բերված խմբեր եւ ֆիզիկական անհամաչափ ուժերի գործադրմամբ իրականացվել է հավաքների մասնակիցներին ճնշելու գործողություն։ Այնուհետեւ հավաքի ամենակտիվ մասնակիցների, Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից տասնյակ անձանց անօրինական տարել են ոստիկանություն։ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրին զորքը զինված եղել է Երեւանի տարբեր փողոցներում, ոստիկանները իրականացրել են ապօրինի գործառույթ՝ ցույցը ցրելու նպատակով։ Մարտի երկուսին հարուցվել է քրեական գործ։ Մարտի քսանչորսին հարուցվել է մեկ այլ քրեական գործ, որը վերաբերել է տասը անձանց մահվան»։
Սեդա Սաֆարյանը նշեց՝ տուժող կողմը գտնում է, որ Ռ․Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց պետք ընտրվի կալանավորումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր