Փաշինյանը «պատերին է տվել» սեփական թիմին. ՔՊ հիմնադիրներին «իրենց տեղը ցույց են տվել». «Հրապարակ»

Անուններ չեն հնչել, բայց բոլորը հասկացել են, որ խոսքը նախեւառաջ Սասուն Միքայելյանին է ուղղված, ով մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով իրենց թեկնածուի համար մատը մատին չխփեց։
ՔՊ-ում կարծում են, որ կուսակցության երիտասարդների խումբն աշխատել է հնաբնակների դեմ՝ Սասուն Միքայելյան, Արարատ Միրզոյան, Ալեն Սիմոնյան, նրանց դեմ լուրջ «հակաքարոզչություն» է իրականացվել, որի պատասխանատուն եղել է Վիլեն Գաբրիելյանը՝ ֆեյսբուքյան հայտնի Նավակ ճոճողը, որն այդ աշխատանքն իրականացնելիս ներկայացրել է, թե ունի Փաշինյանի «դաբրոն»։
Քարոզչության լեյտմոտիվն էլ եղել է՝ թե այս մարդիկ արդեն շատ են մեծամտացել, եւ նրանց պետք է իրենց տեղը ցույց տալ։ Ուշագրավ մթնոլորտ է եղել նոր վարչության անդրանիկ նիստում․ երբ քննարկել են նախագահի հարցը, բոլորը միաբերան առաջարկել են Փաշինյանին, սակայն վերջինս ասել է, որ ինքնաբացարկ է ներկայացնում, ապա վարչության անդամների մեծ մասն առաջ է քաշել Սուրեն Պապիկյանի թեկնածությունը։ Արարատ Միրզոյանին առաջարկել է միայն Մխիթար Հայրապետյանը, Միրզոյանը եւս ինքնաբացարկ է հայտնել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: