Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

21 հուն 2019 11:03

Արդարադատության նոր նախարարն՝ ընդդեմ «օրենքով գողերի» ու «զոն նայողների». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվելու է Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախագիծ, որով հանցավոր մշակույթ եւ հանցավոր վարքագիծ ունեցող տարրերի հետ կապված առանձին հանցակազմ է ավելացվելու:
Այս մասին երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչպես է պայքարելու ՔԿՀ-ում «զոն նայողների» եւ «օրենքով գողերի» դեմ, ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց. «Այդ նախագծերը քննարկվել են, շտկվել են արդեն մի քանի անգամ, այսօր արդեն քիչ ժամանակ ունեցել եմ առավոտյան հետաքրքրվելու այդ նախագծի ընթացքից: Ասել են, որ 70-80 տոկոսով պատրաստ է, հիմա շատ կարագացնենք այդ պրոցեսը, քանի որ, որպես նախարար, շատ եմ կարեւորում հանցավոր վարքագիծ ունեցող անձանց դեմ պայքարը»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր