Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է՝ կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի և անվտանգությունը մեր ժողովրդի          Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով       Արթուր Հովհաննիսյանը կեղծ տվյալներով վարձավճար է ստացել պետբյուջեից. «Ժողովուրդ»    

21 հուն 2019 14:12

Կոտայքում երիտասարդ տղամարդու և աղջկա դիակները հայտնաբերել են տանը

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Այսօր առավոտյան շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է գյուղի տներից մեկը և արձանագրել, որ տանը երիտասարդ աղջիկ ու տղա են մահացել։ Անմիջապես տեղեկացրել են իրավապահներին։
Մահացած աղջկա դին հայտնաբերվել է լոգարանում։ Նա 26 տարեկան էր։ Տղայի դին էլ ընկած է եղել տան հյուրասենյակում։ Նա մի քանի օրից կդառնար 30 տարեկան։ Տղամարդն ապրում էր Աշտարակ քաղաքում։
Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ նրանք ընկերություն էին անում։ Երիտասարդներին այդ վիճակում գտել է աղջկա մայրն ու ահազանգել 1-03։
Նախնական վարկածով՝ մահվան պատճառ է հանդիսացել գազի արտահոսքը։ Վարկածը վերջնականապես կպարզվի փորձաքննությունների արդյունքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր