Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի. Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել          Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա       Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում    

22 հուն 2019 11:24

Ամերիկացի գրողը մեղադրում է Թրամփին՝ Bergdorf Goodman խանութի հանդերձարանում բռնաբարել է իրեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հերքել է բռնաբարության մասին մեղադրանքը, որը իր հասցեին հայտնել էր ամերիկյան գրող եւ լրագրող Ջին Քերոլը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ New York Magazine ամսագրի էջերում հրւապարակվել էր Քերոլի նոր գրքից հատված, որում նա պդնում է, որ 1995 թվականի վերջին կամ 1996 թվականի սկզբին Թրամփն իբրեւ թե բռնաբարել է նրան Նյու Յորքի Bergdorf Goodman խանութի հանդերձարանում:

«Ես կյանքում երբեք չեմ հանդիպել այդ մարդուն: Նա փորձում է վաճառել իր գիրքը, դա պետք է մատնանշի նա շարժառիթը:
Այն պետք է վաճառել գեղարվեստական գրականության բաժնում», - ասվում է Սպիտակ տարածած Թրամփի հայտարարությունում:

«Եթե որեւէ մեկը տեղեկություն ունի այն մասին, որ Դեմոկրտականա կուսակցությունն աշխատում է տիկին Քերոլի կամ New York Magazine-ի հետ, խնդրում են ք հայտնեք մեզ այդ մասին, որքան հնարավոր է շուտ: Աշխարհը պետք է իմանա, թե ինչ է իրականում կատարվում: Դա խայտառակություն է, մարդիկ պետք է բարձր գին վճարեն նման կեղծ մեղադրանքների համար», - հավելել է ԱՄՆ նախագահը:

Դեռ 2016-ի վերջին ավելի քան մեկ տասնյակ կանայք հանդես էին եկել պնդումներով, որ Թրամփն իրենց նկատմամբ ոտնձգություններ է կատարել: Նախագահը բազմիցս հերքել է բոլոր մեղադրանքները՝ դրանք կեղծ անվանելով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր