Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի համար լրտեսություն անելու մեջ մեղադրվողների          Տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 2-ի համար       Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ Հրապարակ    

22 հուն 2019 12:45

Մտավախություն կա, որ լուրջ քննարկման առարկա է դառնում արցախյան ինչ-ինչ տարածքներ հանձնելու թեման. «Առավոտ»

««Այն զգացողությունն ունեմ, որ անցյալ տարեմուտին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո մեր բանակցողները աստիճանաբար սկսեցին վերադառնալ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ներկայացված բանակցային օրակարգին»,- «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին ԱՄՆ-ում կայացած ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանը` ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Մտավախություն ունեմ, որ աստիճանաբար իրապես լուրջ քննարկման առարկա է դառնում արցախյան ինչ-ինչ տարածքներ Ադրբեջանին հանձնելու ծրագրի տեխնիկական մանրամասների թեման: Անգամ եթե այս հարցում դեռ չկա անհրաժեշտ հստակությունը, այնուամենայնիվ մեր պատասխանատուների կողմից կիրառվող եզրույթները ստիպում են ուշադրություն դարձնել այն իրողության վրա, որ Արցախի տարածքային ամբողջականության ապահովման ասպեկտը լիովին բացառված է նրանց կողմից հռչակված առաջնահերթությունների շարքից»,- ասաց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր