Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

22 հուն 2019 16:23

Կեղծ փաստաթղթերի հիման վրա օտարվել են տարածքներ «Հյուսիս-Հարավ» ծրագրի շրջանակում. հարուցվել է քրգործ

ՀՀ ոստիկանության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ ԱԱԾ-ից ստացվել են տեղեկություններ այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն և նույն գյուղի բնակիչ Ժ. Ա.-ը փաստաթղթեր կեղծելու միջոցով սեփականաշնորհել են Ժ.Ա.-ի կողմից ապօրինի զավթած հողատարածքները և դրանց վրա կառուցված շինությունները:
ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Ձորակապ համայնքի նախկին ղեկավար Զ. Ս.-ն 2014 թվականի ընթացքում կազմել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կեղծ քաղվածքներ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարին ուղղված բովանդակությամբ կեղծ գրություններ:
Դրանցում բովանդակությամբ կեղծ տեղեկություններ են ներառվել այն մասին, թե իբր Ձորակապի գյուղական խորհրդի կոմիտեի 1991թ. որոշմամբ «Սառնաղբյուրի խաչմերուկ» կոչվող հանդամասից Ձորակապ համայնքի բնակիչ Ժ. Ա.-ին է հատկացվել 0,065457 հա և 0,017445 հա՝ հողատարածքներ: Վերջինս հիշյալ կեղծ փաստաթղթերը հողամասի հատակագծերի, շինությունների բնութագրերի, հողամասերի վրա առկա շինությունների հատակագծերի և այլ փաստաթղթերի հետ միասին ներկայացրել է ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ, որոնց հիման վրա 2014 թ. ձեռք է բերել իրավունքի պետական գրանցում: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի օրինական շահերին։
Այնուհետև, ըստ ձեռք բերված փաստական տվյալների, Ժ.Ա.-ն, 2015թ. ՀՀ անունից հանդես եկող «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություն» ՊՈԱԿ-ի հետ կնքելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին պայմանագրեր, ընդհանուր շուրջ 84 մլն դրամով օտարել է նշված հողատարածքներն ու դրանց վրա առկա գույքը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու հանցագործության հատկանիշների մասին վկայող տվյալներ և անհրաժեշտ է կատարել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազի կողմից նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր