Ուկրաինայի խմած քաղաքացին «BMW»-ով բախվել է էլեկտրասյանը, նա շտապում էր օդանավակայան, որ կանխի ընկերուհու մեկնումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով    

24 հուն 2019 10:45

Մատների ու եղունգների փոփոխությունը կարող է թոքերի քաղցկեղի զարգացման նախանշան լինել

Մատների եւ եղունգների արտաքին տեսքի փոփոխությունը կարող է թոքերի քաղցկեղի զարգացման նախանշան լինել, պնդում են Բրիտանիայից գիտնականները:
Շատերը գիտեն, որ թոքերի քաղցկեղի գլխավոր նախանշաններից է հազը: Սակայն դա այս հիվանդության միակ նախանշանը չէ, ավելին, երբ մարդը սկսում է շատ հազալ, հաճախ քաղցկեղն արդեն ուշ փուլերում է լինում:
Express-ը հայտնում է, որ չարորակ ուռուցքի զարգացման դեպքում հորմոնանման նյութերի արտադրություն է կատարվում, որոնք ազդում են ոտքերի եւ ձեռքերի մատների վիճակի վրա:
Մասնավորպես մատները սկսում են մի փոքր այտուցված տեսք ունենալ:
Այս բոլոր փոփոխությունները կարող են վկայել թոքերի քաղցկեղի զարգացման մասին, ուստի, եթե նկատել եք, որ ձեր մատները եւ եղունգները փոխվել են, ավելորդ չի լինի խորհրդակցել մասնագետի հետ:
Հիշեցնենք, որ թոքերի քաղցկեղը քաղցկեղի ամենավատ  տեսակներից մեկն է: Դրա զարգացումը կարող է աննկատ մնալ երկար ժամանակ, եւ երբ հիվանդությունը վերջապես հայտնաբերվում է, բուժումը ուշ փուլերում արդեն անարդյունավետ է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր