«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

24 հուն 2019 15:13

ՀՀԿ-ական իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանի սահմանները ճանաչել են2010 թվականի հունիսի 24-ի օրենքով

Վկայակոչելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացը՝ Հայաստանը զերծ է մնում Արցախը ճանաչելուց: Սա եղել է բոլոր երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ու նրանց կառավարությունների անփոփոխ դիրքորոշումը:
Սրա հետ մեկտեղ՝ պարզվում է, որ 2010 թվականին, ՀՀԿ-ական իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և խորհրդարանում իշխող ՀՀԿ-ն, անուղղակի օրենքով ճանաչել են Ադրբեջանի սահմանները:

Դա Հայաստանի Հանրապետության օրենքն է «ՀՀ ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, որը նկարագրում է նաև Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում սահմանային բնակավայրերի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանները:
Այսպես, Արցախին (Քաշաթաղի շրջանում) սահմանակից Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ համայնքի վարչական սահմանների նկարագրության մեջ ասվում է. «Խնձորեսկ գյուղական համայնքը գտնվում է մարզի հյուսիսարևելյան մասում: Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Խնածախ գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից և հյուսիսից «Բ»-«Գ» հատվածով` Քարաշեն գյուղական համայնքին, հյուսիս-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Տեղ գյուղական համայնքին, արևելքից «Դ»-«Ե» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), «Ե»-«Զ» հատվածով` Ներքին Խնձորեսկ գյուղական համայնքին, հարավ-արևելքից «Զ»-«է» հատվածով` պետական սահմանին (Ադրբեջանի Հանրապետություն), հարավից և հարավ-արևմուտքից «Է»-«Ը» հատվածով` Հարթաշեն գյուղական համայնքին, արևմուտքից «Ը»-«Թ» հատվածով` Գորիս քաղաքային համայնքին, «Թ»-«Ա» հատվածով` Վերիշեն գյուղական համայնքին»:

Այսպես, ոչ մի բառով անգամ չի ասվում, որ Խնձորեսկը սահմանակից է Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Ավելին, պարզվում է, որ Խնձորեսկը պետական սահման ունի Ադրբեջանի հետ:
Նույնը վերաբերում է գոյություն չունեցող Խորհրդային Ադրբեջանին սահմանակից Հայաստանի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի մյուս բոլոր սահմանային գյուղերին:
Թաթուլ Հակոբյան 
Օրենքը ամբողջությամբ` այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր