Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

25 հուն 2019 12:25

Իրավիճակ է փոխվել,Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է,կապերս մեծ են,պիտի մոբիլիզացնեմ ի շահ Հայաստանի

Արարատի մարզի Մասիս քաղաքում Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողություն է: Այնտեղ է նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ղեկավար Զարեհ Սինանյանը:

«Հիմա իրավիճակ է փոխվել, մենք  պետք է կարողանանք համախմբել բոլորին: Սփյուռքում տրամադրությունը շատ բարձր է: Եթե այստեղ հետհեղափոխական տրամադրությունը մի քիչ խամրել է, այնտեղ չի էլ խամրել: Դեռևս հնարավորություն չի եղել աշխատելու»,-լրագրողների հարցերին պատասխանելով՝ ասաց նա:

Վերջինս նշեց՝ կան շատ մարդիկ, որ իրենց հոժար կամքով գույքը տեղափոխում են Հայաստան, այդ մասին հաճախ մամուլը չի իմանում, քանի որ դրա մեջ սրություն չկա:
Նա նշեց, որ իր ռազմավարական ծրագրի առաջին քայլը ՌԴ համայնքի հետ աշխատանքն է, քանի այդ համայնքը ամենամեծն է և ճիշտ աշխատանքի դեպքում այն Հայաստանի համար մեծ պոտենցիալ է ներկայացնում:

Սինանյանն ընդգծոց՝ 31 տարի ապրել է ԱՄՆ-ում և ունի մեծ կապեր, և դրանք բոլորը պետք է մոբիլիզացնի ի շահ Հայաստանի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր