Կա վտանգ, որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. Տեսանյութ
«Հայացք» մամուլի ակումբում իրանագետ, Իրան-ԱՄՆ հարցերով մասնագետ Գոհար Իսկանդարյանը խոսեց Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների, հնարավոր բախումների և դրա հետևանքով տարածաշրջանում սպասվող զարգացումների մասին:
Գոհար Իսկանդարյանը նշեց, որ
Իրան-ԱՄՆ հարաբերությունները շարունակում են մնալ լարված,
ու կա վտանգ,
որ ԱՄՆ-ն կարող է կետային հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ. «Իրանի կողմից ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի խոցումից հետո ԱՄՆ-ն որոշում էր կայացրել ռազմական գործողություններ սկսել Իրանում, սակայն վերջին պահին նախագահ Դոնալդ Թրամփը մտադրությունը փոխել է՝ նշելով,
որ անհամաչափ է լինելու հարվածը:
Կան նաև այլ տեսակետներ, որ ակնհայտ է եղել Ռուսաստանի Դաշնության նախագահի ուղերձը Թրամփին, որ եթե եղավ նման բան, տարածաշրջանը պարզապես վառվելու է կրակների մեջ և չեն կարողանալու խնդիրը լուծել:
Կարծում եմ, որ Թրամփը որոշել է սպասել»,- ասաց Գոհար իսկանդարյանը:
Գոհար Իսկանդարյանը նաև ասաց,
որ հունիսի
28-29-ին Ճապոնիայում տեղի է ունենալու G-20-ի հանդիպումը, և արդեն նախանշված է հանդիպումների օրակարգը. «Այս հանդիպումների ժամանակ օրակարգում լինելու է նաև Իրանի հարցը և քննարկվելու է, թե ինչպես երկու երկրների միջև լարվածությունը թուլացնել, որովհետև տեսնում ենք՝ ավելի ու ավելի է թեժանում խնդիրը և կարիք կա որոշակի չափով հանդարտեցման»,-նկատեց բանախոսը:
Ամբողջական ասուլիսը՝ Hayacq.com-ի տեսանյութում