Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

26 հուն 2019 12:13

Տեսանյութ,Դաժան սպանություն Երեւանում. սավանով եւ պոլիէթիլենով փաթաթված 25-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

Հունիսի 25-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացվեցին օպերատիվ տեղեկություններ, որ Նորք-Մարաշ 17-րդ փողոցի վերջնամասի տներից մեկում սպանություն է եղել:
Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերեց սավանով եւ պոլիէթիլենով փաթաթված Երեւանի բնակիչ, 25-ամյա Էլեն Սիմոնյանի դին:


Դիակի վրա կային մեկ տասնյակից ավելի կտրած-ծակած վերքեր, իսկ դեմքն ամբողջությամբ ջնջխված էր:
Ոստիկանների անհետաձգելի, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվեց կասկածյալի ինքնությունը:
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին Նորքի 17-րդ փողոցում եւ սպանությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:
Կատարվածի բոլոր հանգամանքները ճշտվում են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր