«Ունեզրկելու ենք, լցնենք բանտերը», Իշխանությունը տեռոր է սկսել գործարարների դեմ․ «Հրապարակ»          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Կրшկոցներ են տեղի ունեցել Էջմիածնում, կա վիրшվոր․ նոր մանրամասներ    

27 հուն 2019 13:05

Մենք ձեզ 2016-ին ցուց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով

Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նվազեցնել շփման գծում հրադադարի խախտման դեպքերը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը: Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմը տարիներ շորունակ գնում է զիջումների և բանակցություններ վարում Հայաստանի հետ:
«Խոսում եք խաղաղ կարգավորման մասի՞ն, խնդրի բանակցությունների միջոցով լուծման մասի՞ն: Խնդրեմ: Մենք տարիներ շարունակ գնում ենք զիջումների, մենք բանակցություններ ենք վարում: Մենք ձեզ 2016-ին ցուց տվեցինք, որ կարող ենք հարցը լուծել այլ ճանապարհով»,-ասել է Հասանովը:
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ ԱԳ նախարարների հանդիպմանը խոսել են հրադադարի ռեժիմի պահպանման մասին, ինչից հետո շփման գծում սկսել են ավելի քիչ կրակել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր