Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

28 հուն 2019 12:35

Ես շատ եմ սիրում ռուս ժողովրդին,Վրաստանի հետ հաշտեցումից հետո կերգեմ Մոսկվայում.Կիկաբիձե

Խորհրդային և վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն խոստացել է Մոսկվայում համերգ տալ այն դեպքում, եթե Ռուսաստանն ու Վրաստանը հաշտվեն։ Կիկաբիձեն վստահ է, որ երկու երկրների ժողովուրդները պետք է ապրեն խաղաղ՝ «երգերով, ծաղիկներով և առանց կրակոցների»։ Դերասանը վստահ է, որ հաշտեցումը մի օր կլինի, բայց վստահ չէ, որ նա մինչ այդ պահը կապրի։ Եթե գործերն արագ արվեն, Կիկաբիձեն ուրախությամբ  համերգով հանդես կգա Ռուսաստանի մայրաքաղաքում։

«Ես հանուն այդ մեծ խաղաղության ինքս առաջինը կգա համերգի։ Եվ կերգեմ։ Ես շատ եմ սիրում ռուս ժողովրդին»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Կիկաբիձեն։

Նրա խոսքով, արվեստի գործիչները կարող են իրենց ներդրումն ունենալ հաշտեցման գործընթացում՝ գտնելով ինչ-որ ընդհանուր բան և միավորելով մարդկանց։ Դերասանը նշել է, որ փորձում է դա անել։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռուս հայտնի մշակութային գործիչների մեջ դեռ որևէ մեկը չի արտահայտվել այդ ուղղությամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր