Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

28 հուն 2019 13:30

Երեք նախագահները փորձել են «լացացնել» Մանվել Գրիգորյանի մայրիկը, բայց դա չի ստացվել

Մանվել Գրիգորյանը «Մարտի մեկի» քրեական գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 28–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նա անդրադարձավ 2008թ. մարտի 1–ի իրադարձություններին նախորդած հայտնի խորհրդակցությանը, որին չէր մասնակցել այդ շրջանում պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մանվել Գրիգորյանը։


«Այո, Մանվել Գրիգորյանը լավ գիտակցելով, թե ինչ ցուցումներ կարող են լինել եւ  լինելով այդ ըմբոստ տեսակը, որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու տրամաբանությամբ ուղղակի չի գնացել  խորհրդակցությանը եւ երկրի առաջին դեմքի՝ գերագույն գլխավոր հրամանատարի  հրահանգները չի կատարել»,–ասաց նա։
Լեւոն Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ «Մարտի մեկի» գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի կողմից վերջերս արված այն հայտարարությունը, թե «Մարտի մեկի» գործի նյութերում առկա է մի փաստաթուղթ, համաձայն որի, երբ Մանվել Գրիգորյանը չի մասնակցել այդ խորհրդակցությանը, Ռոբերտ  Քոչարյանը հայտարարել է «Հեսա տեսեք մայրիկն ինչպես եմ լացացնելու»։
Ըստ փաստաբանի՝  «մայրիկը լացացնելը» իրավաբանական կատեգորիա չէ։
«Թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ, եւ թե երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, որ հաշվի առնելով Մանվել Գրիգորյանի անհատականությունը նախագահները փորձել են լացացնել Մանվել Գրիգորյանի մայրիկը, բայց դա չի ստացվել»,–ասաց նա։
 
Փաստաբանը տեղեկացրեց, որ վերջերս Մանվել Գրիգորյանին հետազոտել է հոգեթերապևտը և նրա մոտ տասնյակից ավելի հիվանդություններ ախտորոշել։
«Մանվել Գրիգորյանի մոտ կա ստրեսային խանգարում, անկայունություն. նման պայմաններում բժիշկը խորհուրդ չտվեց նրա հետ նուրբ թեմաների մասին խոսել»,–ասաց նա։
Փաստաբանի խոսքով՝  իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է անդամալույծի կարգավիճակում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր