Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Ford Transit»-ը, կա 3 տուժած          Մենք երկու հատ ատոմակայան ենք ստեղծել, առանց աղմուկ-աղաղակի, առանց ժապավեն կտրելու       Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ է տվել, որ 45 տրոլեյբուս և104 վերելակ գնվի    

28 հուն 2019 16:17

Գեղհովիտում 10–ամյա աղջիկը նետվել է, որ փրկի 7–ամյա քրոջը, բայց չի հասցրել

Մարտունի գետում այսօր՝ հունիսի 28–ին ջրահեղձ եղած 7–ամյա աղջիկը Գեղհովիտ գյուղից է։
Մեր տեղեկություններով՝ 7–ամյա աղջնակը 10–ամյա քրոջ հետ խաղալիս է եղել իրենց տանը մերձակա գետի ափին, երբ ընկել է ջուրը։ Քույրը նետվել է ջուրը, որ փրկի կրտսեր քրոջը, սակայն չի կարողացել և օգնության է կանչել հարազատներին։ Հարազատներն ու գյուղացիները գետի երկայնքով փնտրել են աղջնակին, սակայն չեն կարողացել փրկել նրա կյանքը։ Դեպքի վայրից մոտ 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են երեխայի դին։
Փաստի առթիվ քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ հեյտնել ենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը։ Ժամը 14:15-ի սահմաններում բնակիչները նկատել և տեղափոխել են երեխային Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր