Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

29 հուն 2019 12:52

Վրաե՞րթ, թե՞ այլ հանցագործություն.. մայրուղում հայտնաբերվել է տղամարդու դի՝ բերանքսիվայր ընկած

Գեղարքունիքի մարզում, այսօր, հունիսի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում Ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորաշեն գյուղի վարչական տարածքում տղամարդու դի կա։
Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի, բերանքսիվայր ընկած։


Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ եւ օպերատիվ հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ մահացածի ինքնությունը եւ նրա մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Տեղի ունեցածը վրաերթ է, թե այլ հանցագործություն, դա նույնպես պարզվում է։
Աղբյուրի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն կարծիքին, որ տեղի ունեցածը վրաերթ է, վարորդն էլ վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր