Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն          Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին       Ցուցարարների ճնշման ներքո Փաշինյանի հեռացման մասին խոսելը դեռ վաղաժամ է.ՀՀ-ում սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով    

29 հուն 2019 14:50

Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի կազմում. նրա դեմ դատավարությունը քաղաքական է

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է «Սիստեմա» ԲՖԿ հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովն՝ ընդգծելով, որ Քոչարյանը տնօրենների խորհրդի անդամ է արդեն 10 տարի։

«Այսօր, ինչպես գիտեք, նա նորից կալանավորված է։ Հաշվի առնելով, որ առաջին հերթին չկան մեղադրանքներ, իսկ երկրորդ՝ նրա դեմ դատավարությունն ակնհայտորեն քաղաքական է, մենք անհրաժեշտ համարեցինք Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել տնօրենների խորհրդի նոր կազմում։ Հատկապես, որ նա տվել էր վերընտրվելու վերաբերյալ իր համաձայնությունը, երբ որոշ ժամանակով ազատության մեջ էր։ Կարծում ենք՝ այդպես ճիշտ է», - ասել է Եվտուշենկովը Մոսկվայում կայացած «Սիստեմա» ԲՖԿ-ի բաժնետերերի տարեկան ժողովի ժամանակ։

Նշենք, որ «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նախկին կազմում Ռոբերտ Քոչարյանը գլխավորում էր նշանակումների, պարգևատրումների ու կորպորատիվ կառավարմա կոմիտեն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր