Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

01 հուլ 2019 12:34

Պատահական չէ ասված «Տերով տերն է տարել, անտերին՝ գելը»ասույթը. հանցագործի տեղը բանտում է

Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության և արդարադատության պակասն է, որը ազգը, ժողովուրդը պառակտող ամենահզոր գործոնն է: Երբ մարդիկ բաժանվում են առաջին և երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Այս մասին այսօր՝ Դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքերով, պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռ մինչև այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետևյալն է՝ «Տերով տերն է տարել, անտերին՝ գելը». «Ցավոք, երկար ժամանակ մեր իրավապահ համակարգը հաճախ գործել է այս տրամաբանությամբ: Այս խնդիրը վերջին տասնամյակների խնդիր չէ: Այն շատ երկար ժամանակ՝ երբեմն հատվածաբար ուղկեցել է մեզ: Այս խնդրի լուծումը հիմա մեր ամենակարևոր առաքելությունն է»:
Վարչապետը նշեց, որ հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա թանգարանային, բանահյուսական պատմություն, որևէ աղերս չունենա մեր այսօրվա իրականության հետ. «ՀՀ ցանկացած քաղաքացի պետք է զգա, որ պետությունն ամուր կանգնած է  իր թիկունքին: ՀՀ-ում յուրաքանչյուր մարդ պետք է զգա, որ մեր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես՝ կայացած ընտանիքներում: Ընտանիքներում էլ մարդիկ պետք է իրենց այնպես պաշտպանված զգան, ինչպես՝ կայացած պետություններում: Այս կարևոր առաքելության մեջ դատախազությունն ունի իր առաջնորդող դերակատարում»:
 
Առաջիկա մեր անելիքները շատ պարզ են՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի  տեղը բանտում է՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքները առնվազն կառավարելիության տիրույթում են»,-ասաց նա:


Փաշինյանն անդրադարձավ նաու կոռուպցիայի դեմ պայքարին՝ նշելով. «Կոռուպցիայի դեմ պայքարում մեր գործունեությունը, դատախազության գործունեությունը պետք է լինի առավել արդյունավետ: Ընդ որում, կոռուպցիա ասելով մենք չպետք է հասկանանք, այսպես ասած, նախկին կամ ներկա կոռուպցիան: Կոռուպցիան կոռուպցիանէ՝ անկախ նրանից, թե դա թույլ է տրվել նախկինում գործած պաշտոնյայի նկատմամբ, թե թույլ է տրվում այսօր գործող պաշտոնյայի նկատմամբ: Այս իմաստով, մենք անցյալի ու ներկայի ճամփաբաժանի, խաչմերուկի առաջ ենք կանգնած: Ես կարծում եմ, որ իրավապահ համակարգի ամենակարեւոր առաքելությունը անցյալի բառիս նաեւ փոխաբերական իմաստով նաեւ, առաջ կարմիր լույս վառելն է եւ ապագայի առաջ կանաչ լույս վառելը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր