Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

01 հուլ 2019 14:00

Որ չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում, եթե ...

Մամուլում լուրեր էին տարածվել, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նեղացած է ՔՊ-ից՝ վարչության անդամ չընտրվելու կապակցությամբ և պատրաստվում է մանդատը վայր դնել: Այսօր, սակայն Միքայելյանը հերքեց այդ լուրերը:
«Էսօր որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ.... Մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը, ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին և էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, երևի, որ արդար ընտրություններ ա եղել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավքե, ես էդ ժողովրդի առաջ եմ պատասխանատու, ինչ-որ էս խաղերի կամ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ տենց խռովեմ, նեղանամ. ես խռովող տղա չեմ, ես իմ գործն արել եմ, անելու եմ միշտ»,- ասաց նա:
 
 
«Եթե դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Համակարգ ա ձևավորվել տարիների ընթացքում, որին ենթարկվել են մարդիկ, բայց նրանց մեջ մարդիկ կան, որ իրենց նորմալ են պահել, աշխատել են: Մենք եկել ենք, որ ոչ թե մարդ փոխենք, այլ մարդկանց փոխենք»,-  ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ ընթացող քննարկումներին:
Միքայելյանը չբացառեց, որ իրենց կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ և տարբեր թիմեր ձևավորված լինեն. «Բնական ա՝ եղել են խմորումներ, բոլորս էլ դա գիտենք: Ես չեմ ուզում անուններ տալ: Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ երեք տարի նստել եմ, անուններ չեմ տվել»,- թեման եզրափակեց Միքայելյանը՝ չցանկանալով հստակ տեղեկություններ հաղորդել, թե ում նկատի ունի և ով, ըստ իրեն, չպետք է լիներ վարչության անդամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր