Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»          Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների       Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

02 հուլ 2019 15:21

Տեսանյութ. Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատո՞ւմ եք. փաստ ունե՞ք. Հայկ Սարգսյանը բարկացավ «Սաշիկի՝ 50-50 փայ ունենալու» հարցից

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա դատական նիստի մեկնարկին նկատողություն արեց Հայկ Սարգսյանի կոսմնակիցներին՝ այդ թվում նրա կնոջը։
Բանն այն է, որ Սարգսյանի կինը և առաջին շարքում նստած մյուս կանայք ոտքի չէին կանգնել, երբ նախագահող դատավորը մտել էր ներս։

Դատավորը առաջին շարքում նստած կանանց պարզաբանեց, որ նախագահող դատավորի՝ նիստերի դահլիճ ներս մտնելուն պես նրանք պետք է ոտքի կանգնեն։
Նշենք, որ այսօրվա նիստում դատարանը հարցաքննում է գործով վկա Սամվել Ասլանյանին։ Նշենք, որ նախորդ դատական նիստում  դատարանը հիշյալ վկային բերման ենթարկելու որոշում էր կայացրել։ Նա Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հարևանն է և այսօր ցուցմունք է տալիս 11 տարի առաջ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղային հարկում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Նշենք, որ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Հայկ Սարգսյանին բարկացրեց իր հոր՝ Ալեքսանդր Սարգսյանի՝ գործարարների հետ ժամանակին 50-50 փայ ունենալու վերաբերյալ հարցը։
«Ո՞ւր են, ո՞ւր, փաստ ունե՞ք»,–բարկացած ասաց նա։

Հարցին, թե իր ընտանիքին որտեղի՞ց  միլիոնավոր դոլարների գումարներ, Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Աշխատել եմ, ի՞նչ կա, դա ձեզ չի վերաբերվում, հարկայինին դիմեք»։
Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին, Հայկ Սարգսյանն ասաց. «Ինքը կարող ա ասի Քենեդուն էլ եմ ես սպանել, հավատո՞ւմ եք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր