Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

03 հուլ 2019 11:24

Ի հեճուկս ստեր մոգոնողների՝Տարոն Մարգարյանը ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երեւանում

«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների եւ տարածողների, ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երեւանում, դուր գա դա ոմանց, թե ոչ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի նախկին խոսնակ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով Տարոն Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու եւ ՌԴ-ում հիմնավորապես հաստատվելու մասին տեղեկություններին։
«Տիկնայք եւ պարոնայք, դադարեցրեք այլեւս ձեզ գուցե ցանկալի երեւակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երեւակայությունը երբեք իրականություն չի դառնա, չերազե´ք», - գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր