Աշխարհի ամենաբարձրահասակ 22-ամյա տղայի երազանքը կատարվեց(ֆոտո)
![](https://med.news.am/static/news/b/2019/07/22735.jpg)
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Բրոկի հսկայական հասակի պատճառը Սոտոսի սինդրոմն է, որն ախտորոշվել է նրա մոտ 5 տարեկանում: Տղայի համար հագուստը պատվիրում են, նա քնում է 2 մետրանոց մահճակալում: Իր մարմնի զանգվածի բարձր ինդեքսի պատճառով նրա մոտ շաքարային դիաբետ է զարգացել:
Ամեն տարի Բրոկի հասակն ավելանում էր 15 սանտիմետրով, դպրոցում նրա հասակը գերազանցում էր 180 սմ-ը: Սոտոսի սինդրոմի պատճառով նա ի ծնե մեկ երիկամ ունի: Բացի այդ, 2,4 մետր հասակը եւ 220 կգ քաշը ողնաշարի կորության եւ սրտի վրա ծանրության պատճառ են դարձել:
Երիտասարդը երազում էր սպորտային ապրանքների խանութում աշխատել, եւ վերջապես նրա երազանքը կատարվել է: Նրան խանութում ճանաչում են բոլորը, եւ հաճախորդների ավելացման համար ղեկավարությունը մտադիր է կարիերայի աճի հնարավորություն տալ նրան:
Այժմ Բրոկը հույս ունի հետագայում բացել իր սեփական ռեստորանը:
![](https://med.news.am/static/content/01_apr_2016/%D0%B8%D1%8E%D0%BD%D1%8C/4.jpg)
![](https://med.news.am/static/content/01_apr_2016/%D0%B8%D1%8E%D0%BD%D1%8C/3.jpg)
![](https://med.news.am/static/content/01_apr_2016/%D0%B8%D1%8E%D0%BD%D1%8C/5.jpg)