Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

03 հուլ 2019 14:50

Միակողմանի զիջումների սցենարը բացառվում է.Աննա Նաղդալյան

Խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն է Հայաստանի համար, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում», - ասաց նա։
ԱԳՆ խոսնակը ընդգծեց՝ այն ենթադրությունը, որ Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է։
«Որովհետև Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը։ Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում», - շեշտեց Աննա Նաղդալյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր