Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 հուլ 2019 16:17

80 հազարից ավելի մարդու աշխատավարձը կբարձրանա.60 հազար դրամ ստացողներինը նույնպես կբարձրանա

«Աշխատավարձերի բարձրացման նախաձեռնությունը ֆորմալ առումով եղել է ոչ թե Կառավարությանը, այլ Ազգային ժողովինը։ ԱԺ-ի կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ Կառավարությունը տվել է դրական եզրակացություն և ներկայացրել իր առաջարկը՝ մենք ասում էինք՝ նվազագույն աշխատավարձը 55 հազարի փոխարեն՝ դարձնենք 63 հազար, իրենք առաջարկեցին  68 հազար դրամ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նվազագույն աշխատավարձերի բարձրացմանը։

Բաբկեն Թունյանի խոսքով՝ գնդակն այժմ ԱԺ-ի դաշտում է, և 63 հազար դրամը 100 տոկոսանոց կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելին արդեն քննարկման ենթակա է։

Պատգամավորը պազաբանեց, թե ինչու են նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելուն կասկածանքով վերաբերվում։

«68 հազար դրամն ավտոմատ բերելու էր նաև բազային աշխատավարձերի բարձրացմանը, իսկ դրանց հետ բարձրանալու էին նաև պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Գիտենք, որ այստեղ սանդղակներ կան, օրինակ՝ պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, որպեսզի մենք չազդենք այդ բազային աշխատավարձի վրա, նվազագույն աշխատավարձը ֆիքսել ենք այն չափով, որպեսզի ավտոմատ չբերի ազդեցության։ Բայց եթե Կառավարությունն առաջարկում է 68 հազար դրամ  ու նաև կառաջարկի մեխանիզմ, որով թույլ կտրվի, որպեսզի այդ բազային աշխատավարձը մնա անփոփոխ, ինչպես նաև կներկայացնի դրա հարկաբյուջետային ռիսկերը և գործատուների վրա ազդեցությունը, ապա մենք մեծ հաճույքով կընդունենք նաև 68 հազար դրամը»,- շեշտեց Բաբկեն Թունյանը։


Նա նաև տեղեկացրեց, որ 80 հազարից ավելի մարդու նվազագույն աշխատավարձ  է բարձրանալու, 80 հազարն այն մարդիկ են, որոնք այսօր են ստանում նվազագույն աշխատավարձ, իսկ եթե կան այնպիսիք, որ այսօր ստանում են 60 հազար դրամ, նրանց աշխատավարձը նույնպես բարձրանալու է։

«Մենք պետք է նայենք այն աշխատողներին, որոնք այսօր ստանում են 63-ից կամ 68 հազար դրամից պակաս աշխատավարձ։ Եթե Հայաստանում ունենք նվազագույն աշխատավարձ հասկացություն, ապա տրամաբանական է, որ այդ նվազագույն աշխատավարձը պետք է լինի առնվազն այն մակարդակի վրա, որում գտնվում է սպառողական զամբյուղի արժեքը։ Այլապես դրա գոյությունն ընդհանրապես անիմաստ է դառնում, քանի որ ասում ենք, որ մարդուն ապրելու համար այսքան գումար է անհրաժեշտ, ու, ասենք, որ կարող են նվազագույն աշխատավարձ ստանալ դրանից ցածր։ Իմաստը ո՞րն է, եթե մարդու կենսապահովման մինիմալ պայմանները հնարավոր չէ այդ գումարով ապահովել»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր