Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը          Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ       Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից    

04 հուլ 2019 14:13

Երկար տարիներ Սեւանի նկատմամբ հանցագործություն է կատարվել. բոլոր պաշտոնատար անձինք, որոնք որոշումներ են ընդունել, պետք է պատասխան տան

Երկար տարիներ Սեւանի նկատմամբ հանցագործություն է կատարվել: Հուլիսի 4-ին Սեւանի խնդիրների շուրջ քննարկման շրջանակում այս մասին ասաց Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լեւոն Գալստյանը:
Նրա խոսքով՝ սա վկայում է նաեւ այն մասին, որ կան նաեւ հանցագործներ, որոնք պետք է պատժվեն, այլապես անպատժելիությունը կրկնակի հանցագործություններ կծնի:


«Բոլոր մասնագետները, որոնք դրական եզրակացություն են տվել Սեւանի էկոհամակարգի վերաբերյալ, եւ բոլոր պաշտոնատար անձինք, որոնք որոշումներ են ընդունել, պետք է պատասխան տան իրենց գործողությունների համար: Հույս կա, որ հեղափոխությունից հետո այս գործընթացները կսկսվեն, եւ մենք կիմանանք, թե ովքեր են մեղավորները: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է, օրինակ, որոշում ընդունվել այն մասին, որ լճից պետք է բաց թողնել 170 մլն խորանարդ մետր ջուր, այլ ոչ 120»,- նշեց նա:
Նա վստահ է, որ երկար տարիներ անցկացվել է Սեւանում ջրի մակարդակի բարձրացման արհեստական խոչընդոտման քաղաքականություն:
Գալստյանը շեշտեց, որ ընթացիկ տարվա մայիսին նամակներ են ուղարկվել համապատասխան կառույցներ, սակայն դրանց պատասխանները նույնքան ստանդարտ են, որքան եղել են վերջին 7-8 տարիներին:
«Համընդհանուր մոբիլիզացիա է անհրաժեշտ, ցանկալի է վարչապետի կոչով այն մասին, որ անցկացվեն լայնածավալ մաքրման աշխատանքներ, որից հետո պետք է սկսել ջրի մակարդակի բարձրացման աշխատանքները: Դրանից բացի, չկա Սեւանի վիճակի մասին տվյալների միասնական բազա: Չկա նաեւ հանրային վերահսկողություն, որը կարող է դառնալ լուրջ զսպող գործոն կրկնակի հանցագործությունների իրականացման համար»,- եզրափակեց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր