Բոլորը գիտեն՝ ես ինչքան ապացույց ունեմ, որ Վալերի Օսիպյանը հանցագործ է. Սուսաննա Հովհաննիսյան
![](https://mamul.am/images/photos/190704/bolory-giten-es-inchqan-apacuy-n154994-1.jpg)
Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի էր ունեցել դանակահարություն, որին մասնակից է եղել նաև Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը:
«Ինքն ինձ առաջարկեց. «Թող քո որդին վիզ վերցնի, որ ինքն ա արել, ես չհամաձայնեցի: Ինքն ինձանից վրեժ ա լուծում. մեծ որդուս կանչեց տարավ իր վարչական շենքը ու առաջարկեց, որ եղբորը համոզի, որ վիզ վերցնի, տղես չի համաձայնել, հետո ուզեցել ա մեծ տղիս գլխին սարքի. իր մորքուրի տղաների, ընկերների միջոցով մեծ տղիս խառնել, տարել են ուրիշ հիվանդասենյակ, որտեղ գործով տուժողը չի չի եղել պառկած: Հետո տղես լսել ա, որ էդ մարդկանցից մեկն ասել ա. «Սխալ հիվանդասենյակ ենք տարել, Վալեր, չկպավ: Ես իմ արդարության համար եմ էստեղ»,- ասում է Սուսաննա Հովհաննիսյանը:
Կինը ցանկանում էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն իր խոսքով, իրեն չեն ընդունել:
«Ես ապացույցները տվել եմ վարչապետին, ԱԱԾ-ին, ՔԿ-ին, Գլխավոր դատախազությանը: Բոլորն էլ ունեն իմ տված բոլոր ապացույցները: Բոլորը գիտեն՝ ես ինչքան ապացույց ունեմ, որ Վալերի Օսիպյանը հանցագործ է»,-ասում է նա: