Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

05 հուլ 2019 11:15

Մարտունիում կենդանիները սկսել են ուռչել, հետո սատկել Սևանա լճից ջուր խմելուց հետո. նախարարությունից հերքում են

Սննդի անվտանգության պետական տեսչությունը պետք է ուսումնասիրի խնդիրը, որ հասկանանք, թե որն է կովերի անկման պատճառը. այս մասին  ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հրապարակմանը և հրապարակված լուսանկարներին:

Նշենք, որ Zona Positive ֆեյբուքյան էջը հրապարակում է արել, ըստ որի՝ ականատեսը պատմել է, որ Սևանա լճից ջուր խմելուց հետո 10 կով տարօրինակ են իրենց պահել, ուռչել են, հետո սատկել: Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:
Ականատեսի տրամադրած նկարներից պարզ է դառնում, որ կովերին մորթելուց հետո կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: «Հավանաբար սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,- ասել է ականատեսը:

Արմեն Վարդանյանը նշեց, որ հնարավոր է՝ ոչ թե ջրիմուռները, այլ խոտը լինի կենդանիների անկման պատճառը: Նրա խոսքով՝ ջրիմուռները չմահացած՝ կանաչ վիճակում, թունավոր չեն, դրանք մահանալուց հետո են թույներ արտադրում: «Միանշանակ չենք կարող պնդել, որ կենդանիների անկման պատճառը ջրիմուռներն են, ամեն դեպքում, սննդի անվտանգության պետական տեսչության ուսումնասիրությունից հետո պարզ կլինի, բայց էլի եմ ասում՝ կանաչ վիճակում ջրիմուռները թունավոր չեն և չէին կարող կենդանիների անկման պատճառ լինել»,- նշեց Վարդանյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր