«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ          Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները       «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»    

05 հուլ 2019 12:05

Խախտել են ՀՀ սահմանադրությունը. ակտիվիստները պայթեցրեցին Փաշինյանի, Վահե Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի նկարները

Նարեկ Սամսոնյանը մի խումբ քաղաքացիների հետ, Սահմանադրության օրվան նվիրված, ակցիա է իրականացնում նախագահական նստավայրի մոտ: Սամսոնյանը նախագահին մեղադրում է Սահմանադրական կարգը տապալելու մեջ՝ նշելով, որ վերջինս նաև աչք է փակում սահմանադրական կարգը խախտողների քայլերի վրա:
Ակցիայի ընթացքում Սամսոնյանը պայթեցրեց փուչիկները, որոնք իրենց հետ բերել էին: Փուչիկների վրա այն գործիչների նկարներն էին, ովքեր, ակցիայի մասնակիցների պնդմամբ, խախտել են ՀՀ սահմանադրությունը: Սամսոնյանը հերթականությամբ պայթեցրեց Նիկոլ Փաշինյանի, Վահե Գրիգորյանի, Արարատ Միրզոյանի, Արթուր Դավթյանի, Արմեն Սարգսյանի նկարներով փուչիկները: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր