«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք, ընգեր».Օրենքով գողերի գաղտնալսումը

Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:
Վերաքննիչ բողոք է բերել նաեւ ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:
Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանը այսօր դատարանում հասցրեց ներկայացնել բողոքի մի մասը: Առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, գտել է, որ այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով:
Դատախազը անհրաժեշտ համարեց հրապարկել հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի եւ այլ խոսակցությունները, որոշ մեջբերումներ կատարեց:
Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ:
Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի: Նշենք, որ այս հեռախոսային խոսակցությունները հրապարակվել էին առաջին ատյանի դատարանում, սակայն դրանք ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէին դարձել:
Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին, եւ Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաեւ քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը:
«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք մենք ընգեր»,- Ալիկ Բանդուրյանին հարցնում է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում