Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

06 հուլ 2019 12:44

Տեսանյութ. Շերը Հայաստան եկավ`բերելով 4 մլն դոլարի օգնություն,ցանկացել է հանդիպել Թուրքիայի նախագահի հետ ու համոզել...

Հարութ Սասունյանը մանրամասներ է պատմել 1993 թվականին Շերի հայաստանյան այցի մասին: Հենց Սասունյանն է 90-ականների միլիարդատեր Քըրք Քըրքորյան խնդրանքով կազմակերպել Շերի այցը:
Նշվում է, որ Հայաստան մեկնելու նախաձեռնությունը պատկանել է հենց գերաստղին, ով ցանկացել է միանգամից թռչել Արցախ, սակայն դա հնարավոր չի եղել, քանի որ Ստեփանակերտի օդանավակայանն այդ ժամանակ արդեն փակ է եղել:
Սասունյանը հայտնում է, որ Հայաստան մեկնելուց առաջ Շերը ցանկացել է լինել Անկարայում, հանդիպել Թուրքիայի նախագահի հետ և համոզել բացել Հայաստանի հետ սահմանը: Սակայն Սասունյանին հաջողվել է համոզել նրան, որ դա քաղաքական քայլ է ու պետք չէ գնալ դրան:
Շերը Հայաստան է ժամանում ձմռանը՝ իր հետ բերելով 4 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն: Նա Երևանում հանգրվանում է «Հայաստան» հյուրանոցում, որտեղ չկար հոսանք, ջուր, որևէ հարմարություն:
Հաջորդ օրը Շերը մեկնում է  Էջմիածին, սակայն ճանապարհի կեսին պահանջում է կանգնեցնել մեքենան՝ ցանկանալով ոտքով քայլել: Արդյունքում նա բաց է թողնում Վազգեն Առաջինի հետ հանդիպումը, որն այդպես էլ չի կայանում:
Հայաստանում Շերը լինում է նաև ԵՊՀ-ում ու մանկատանը:
Շերը պետք է հանդիպեր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն վերջին պահին մտքափոխվում է ու չի գնում նախագահական: Ամեն դեպքում նախագահի հետ հանդիպումը տեղի է ունենում՝ հաջորդ օրը:
Սասունյանը հայտնում է, որ այդ ժամանակ պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ ԱԳ այսօրվա նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ԱԳՆ պրոտոկոլային վարչությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր