Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

06 հուլ 2019 13:22

Ադրբեջանի գործողություններին վարդագույն ակնոցով նայելով՝ կարող է լինել անչափ տխուր, արյունահեղ

Ադրբեջանի իշխանությունները իրենց պարբերական հայտարարություններով հիշեցնում են իրերի իրական դրությունը՝ Բաքվի մոտեցումները եւ ծրագրերը չեն փոխվել: Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի փոխղեկավար, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը՝  մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունը:
«Մենք այս մասին երբեք չպետք է մոռանանք: Ցավոք, ոմանք մոռանում են, իսկ Ադրբեջանն ինքը հիշեցնում է իրականության մասին: Սա ամենապարադոքսալն է: Եթե իրավիճակին նայենք վարդագույն ակնոցով, ապագան կարող է լինել անչափ տխուր, արյունահեղ»,- զգուշացրեց Դավիթ Բաբայանը:

Ի պատասխան հարցին՝ Ադրբեջանի ղեկավարությանն արդյոք հաջողվո՞ւմ է միջնորդներին մոլորության մեջ գցել, Բաբայանը կարծիք հայտնեց, որ չի հաջողվում. «Միջնորդները բարձրակարգ դիվանագետներ են՝ լայն տեսահորիզոնով, որոնք երկար տարիներ դիվանագիտական ծառայության են»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր