Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

08 հուլ 2019 10:14

Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված.Հաղթանակս նվիրում եմ հայերին

Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն  ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Նեապոլ քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական խաղերում։ Արթուրը, օղակների վրա վարժությունների որակավորման փուլում վաստակելով 14,750 միավոր, երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ՝ զիջելով միայն թուրք Իբրահիմ Չոլակին։ Եզրափակչում, սակայն, Արթուրը վաստակեց 14,900 միավոր և նվաճեց ոսկե մեդալ։ Զրույցում Ավետիսյանը կիսվել է առաջին տպավորություններով.

«Տպավորություններս անբացատրելի են: Շատ գոհ եմ ցույց տվածս արդյունքից: Իսկապես երջանիկ եմ ու պարտական եմ այս արդյունքի համար իմ մարզիչներին, ծնողներիս ու բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իմ կողքին էին ու աջակցում էին ինձ:
Թուրք մրցակցի հետ պայքարում հատուկ և շատ լուրջ էի տրամադրված: Ցանկանում էի ամեն ինչ անել, որպեսզի մեր դրոշը ծածանվի ամենավերևում»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր